Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Ստորին վերջույթի վնասվածքներ

Վերջույթների վնասվածքները ոսկրամկանային համակարգի ամենատարածված վնասվածքներն են։

Վերջույթների ցանկացած վնասվածքի դեպքում անմիջապես ցուցաբերվող առաջին օգնությունը կմեղմի ցավը, կթեթևացնի տուժածի վիճակը և կկանխի հետագա բարդությունները։ Վերջույթների վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս հետևեք ոսկրամկանային վնասվածքների ժամանակ ցուցաբերվող առաջին օգնության ընդհանուր քայլերին։

Ստորին վերջույթի ոսկրերը խոշոր են։ Դրանք կրում են մարմնի ողջ ծանրությունը։ Ստորին վերջույթի ոսկրերի կոտրվածք կարող է առաջանալ մեծ ուժի ազդեցության տակ։

Ստորին վերջույթին արյուն է մատակարարում ազդրային զարկերակը։ Ազդրոսկրի կոտրվածքի հետևանքով այդ զարկերակը կարող է վնասվել՝ առաջացնելով կյանքին անմիջական սպառնացող ուժեղ արյունահոսություն։

Ստորին վերջույթի վնասվածքների դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը հիմնականում նման է ոսկրամկանային բոլոր վնասվածքների դեպքում ցուցաբերվող օգնությանը։

 

ԱԶԴՐՈՍԿՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ


Ազդրոսկրը մարմնի ամենախոշոր ոսկորն է։ Այն կրում է մարմնի ծանրության մեծ մասը և կարևոր դեր ունի քայլելու և վազելու համար։ Ազդրոսկրի վերին ծայրը կոնքի հետ առաջացնում է կոնքազդրային հոդը։ Այդ հոդի վնասվածքները բնորոշ են հատկապես ծերերին, որոնց ոսկրերը կորցրել են ճկունությունը։

Ազդրի կոտրվածքների հետևանքով ընդհանուր նշանների հետ միասին առաջանում են յուրահատուկ ձևափոխումներ։ Կոտրվածքի դեպքում ազդրի մկաններն ուժեղ կծկվում են՝ փորձելով անշարժացնել կոտրված ոսկրի ծայրերը: Դրա հետևանքով վնասված վերջույթը նկատելի կարճանում է և պտտվելով՝ շրջվում դեպի դուրս կամ ներս (նկ.16.11)։ Ազդրոսկրի կոտրվածքները (թե՛ բաց, թե՛ փակ) կարող են կյանքին սպառնացող արյունահոսության պատճառ հանդիսանալ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Ազդրոսկրի լուրջ վնասվածքների դեպքում անշարժացրեք վնասված վերջույթը և օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել։ Ազդրոսկրի կոտրվածքների դեպքում, եթե տուժածի ոտքը գետնի վրա է, ապա մի՛ տեղաշարժեք այն, քանի որ հատակն ինքնըստինքյան հենարանի (բեկակալի) դեր է կատարում։

Դուք կարող եք անշարժացնել վնասված վերջույթն առողջի օգնությամբ։ Հնարավորության դեպքում ծածկոց կամ որևէ այլ փափուկ ներդիր տեղադրեք տուժածի ոտքերի արանքում։ Առողջ ոտքը զգուշությամբ մոտեցրեք վնասված ոտքին, ծնկների և կոճերի տակով անցկացրեք եռանկյունաձև վիրակապեր։ Զգուշությամբ սահեցրեք եռանկյունաձև վիրակապերը վնասվածքից վերև և ներքև: Տեղադրեք փափուկ ներդիրներ միջազդրային և միջսրունքային շրջանում՝ կապելիս ոսկրերի տեղաշարժից խուսափելու համար։ Առաջին հանգույցը դրեք ծնկի շրջանում, հետո հանգուցեք վիրակապերը վնասվածքից վերև և ներքև (նկ. 16.12)։

Ազդրի անշարժացման համար կարող եք օգտագործել նաև կոշտ բեկակալներ (նկ.16.13), բոլոր դեպքերում ընդգրկելով երեք հոդերը (սրունքթաթային, ծնկային և կոնքազդրային)։

Ազդրի կոտրվածքի դեպքում կարող է վնասվել ազդրային զարկերակը։ Դա կարող է ուժեղ արյունահոսության և շոկի զարգացման պատճառ դառնալ։ Ձեռնարկեք միջոցառումներ շոկի կանխարգելման համար։ Հանգստացրեք տուժածին և օգնեք նրան հանգիստ պառկել։ Տուժածին շոկի դիրքի բերելիս, բարձրացրեք միայն չվնասված ոտքը։

 

ԾՆԿԱՀՈԴԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ


Ծնկահոդը մարմնի ամենաբարդ հոդն Է։ Այն կազմված Է ազդրոսկրի ստորին հատվածից, մեծ ոլոքի վերին հատվածից և ծնկոսկրից։ Ծնկոսկրն ազատ տեղաշարժվող ոսկր է, որը գտնվում է հոդի առաջային մակերեսին։

Ծնկահոդի վնասվածքները բազմազան են՝ կապանների վնասվածք, հոդախախտ, հոդի կազմության մեջ մտնող ոսկրերի կոտրվածքներ և այլն։ Այդ վնասվածքների առաջացման պատճառ կարող են լինել մեծ ուժ, արագություն և ճկունություն պահանջող շարժումները։ Ծնկահոդի վնասվածքներ հաճախ են հանդիպում մարզիկների մոտ։ Ծնկոսկրը հաճախ և հեշտությամբ է վնասվում։ Այն կարող Է վնասվել ծնկի առջևի մակերեսին մեծ ուժով հասցված հարվածից, օրինակ՝ վթարի ժամանակ ծնկով մեքենայի վահանակին հարվածելիս կամ էլ ծնկի վրա ընկնելիս։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Ծնկահոդի վնասվածքների դեպքում ճնշումով վիրակապեք հոդը՝ դնելով ութաձև վիրակապ։ Ծնկահոդի լուրջ վնասվածքների դեպքում անհրաժեշտ Է հոդն անշարժացնել առանց վերջույթի դիրքը փոխելու։ Եթե վնասված ոտքը ծալված Է ծնկահոդում, ապա անշարժացրեք այն ծալած դիրքում (նկ.16.14)։ Իսկ եթե ոտքն ուղիղ դիրքում Է, ապա անշարժացրեք այնպես, ինչպես ազդրի կոտրվածքի ժամանակ։

 

 

ՍՐՈՒՆՔԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Սրունքի վնասվածքների դեպքում կարող է առաջանալ մեկ կամ միաժամանակ երկու ոսկրերի կոտրվածք։ Ավելի հաճախ հանդիպում է երկու ոսկրերի կոտրվածք։ Քանի որ մեծ ոլոքը գտնվում Է անմիջապես մաշկի տակ, սրունքի կոտրվածքըհաճախ լինում Է բաց։ Սրունքի վնասվածքների դեպքում կարող է նկատվել վերջույթի ձևի զգալի փոփոխություն, ցավ և վերջույթը շարժելու անկարողություն։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Սրունքի կոտրվածքների դեպքում անշարժացրեք վերջույթը առողջ վերջույթի օգնությամբ, ինչպես ազդրի կոտրվածքի դեպքում։ Անշարժացման համար կարող եք օգտագործել կոշտ (նկ.16.15) կամ փափուկ բեկակալներ (նկ.16.16)։

 

ՍՐՈՒՆՔԹԱԹԱՅԻՆ ՀՈԴԻ ԵՎ ՈՏՆԱԹԱԹԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ


Սրունքթաթային հոդի և ոտնաթաթի վնասվածքները մեծ մասամբ տեղի են ունենում ոտնաթաթի ոլորման հետևանքով։ Դրանք կարող են լինել և՛ թեթև ձգումներ, որոնք ուղեկցվում են թեթևակի այտուցով ու թույլ ցավով, ու անցնում են վնասվածքից մի քանի օր հետո, և՛ հոդախախտ ու ծանր կոտրվածքներ։ Այս շրջանի վնասվածքները հիմնականում խիստ այտուցվում են։ Այդ պատճառով հաճախ դժվար է լինում որոշել վնասվածքի ծանրության աստիճանը, ուստի սրունքթաթային հոդի և ոտնաթաթի բոլոր վնասվածքների դեպքում տուժածին ցուցաբերվող առաջին օգնությունն այնպիսին է, ինչպես լուրջ վնասվածքի դեպքում։ Սրունքթաթային հոդի և ոտնաթաթի վնասվածք կարող է առաջանալ նաև բարձրությունից անհաջող ցատկելիս։ Այս դեպքում հնարավոր են ոչ միայն ոտնաթաթի և սրունքթաթային հոդի վնասվածքներ, այլև ազդրի, կոնքի, ողնաշարի կոտրվածքներ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Սրունքթաթային հոդի և ոտնաթաթի կապանների ձգման և պատռվածքների դեպքում դրեք ճնշող ութաձև վիրակապ։ Լրացուցիչ ճնշում գործադրելու նպատակով կարող եք օգտագործել Ս-ձև ներդիր, որը կարելի է պատրաստել ծալված եռանկյունաձև վիրակապից (նկ. 16.17ա, բ): Տեղադրեք Ս-ձև ներդիրը կոճի շրջանում և շարունակեք վիրակապել։ Կոտրվածքների դեպքում անհրաժեշտ է տեղադրել փափուկ բեկակալներ (օրինակ՝ բարձ կամ ծալած ծածկոց) և ամրացնել դրանք եռանկյունաձև վիրակապերի օգնությամբ (նկ.16.18)։

 

Տե'ս նաև "ՈՍԿՐԱՄԿԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ":

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ
ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ

  • Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
  • Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...

Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am
Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am

Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...

Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ
Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ

Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:


Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...

Բժշկի ընդունարանում
Քթային արյունահոսություններ. հարցազրույց օրդինատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթային արյունահոսություններ. հարցազրույց օրդինատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...

Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3
Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3

Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...

Սալուտեմ 3.2021
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3

Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...

Սալուտեմ 3.2021
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3

Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է  կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...

Սալուտեմ 3.2021
Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2
Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2

Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...

Սալուտեմ 2.2021
Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ. nairimed.com
Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ. nairimed.com

Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ